Մեծ խաղ է ժողովուրդ ջան, կամ ինչպես ձեզ հաճախ են ասում՝ աշխարհաքաղաքական զարգացումներ են:
Հայաստանի դավաճանական իշխանությունները շարունակում են իրենց հաղթական ընթացքը:
Այս ընթացքում դուք կարող եք շարունակել կորցնել ձեր որդիներին , ամուսիններին, հայրերին:
Այս ընթացքում դուք կարող եք կորցնել ձեր առողջությունը, ձեռքը, ոտքը, բայց հասկացեք՝ պետության համար է, հանրենիքի համար է:
Փաշինյանն ու նրան իշխանության բերած վիժվածքներն ամեն ինչ մտածել են. զինկոմները ռազմի դաշտ ձեզ կուղարկեն հայրենասիրական երգերով: Ամենայն հավանականությամբ դուք այնտեղ ոչ մի ադրբեջանցի չեք տեսնի, նույնիսկ չեք իմանա, թե նրանք ո՞ր կողմից են կանգնած:
Ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրի վրա՝ պուլտը ձեռը նստած թշնամու մատի մի շարժում ու վերջ:
Հնարավոր է նաև այդ ամենը նկարեն ու ցուցադրեն էկրաններով:
Հետո ձեր հարազատներին կասեն, որ ընկել եք հերոսի մահով՝ չմոռանալով՝ տասը միլիոն դրամը:
Հլը մտածեք, քանի՜ տարի պիտի աշխատեիք, որ էդքան փող ձեր տուն մտներ:
Էլի պետք է ասել, որ այս ամենը միայնումիայն Հայրենիքի համար է, պետքի համար է:
Վերջում հայոց պառլամենտականները, դիվանագետները կսկսեն բողոքել Ջերմուկի ապօրինի անցակետից, Գորիս,Կապան քաղաքների օկուպացումից, այնտեղի հայ բնակիչների իրավունքների տոտալ խախտումներից:
Շուշին ու Հադրութն էլ, բնականաբար, կմոռացվեն, ինչպես՝ Ղարսն ու Վանը:
ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՖԻՖԱ-Ն և ՖԻԴԵՆ-ն քննադաական ռեզոլյուցիաներ կընդունեն, Պապիկյան Սուրիկն ու Ալեն Սիմոնյանը աշխատանքից կազատվեն ու կմեկնեն երկրից դուրս:
Ձեր հարազատները կմնան ցավի, տասը միլիոնի ու տասը միլիոնի խղճի խայթի հետ:
Ընդդիմությունն էլ անպայման հանրահավաք կկազմակերպի ու խրոխտ, մտահոգ դեմքով կհայտարարի.
- Մյուս տարի՝ Գորիսում:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ